22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Տյագո Կորտեսը մահացել է։ Վնասվածքից հետո վերականգնողական թերապիայի ժամանակ Կորտեսի ինքնազգացողությունը վատացել է և նա հոսպիտալացվել է:
Թե ինչի հետևանքով է ֆուտբոլիստը մահացել չի նշվում։
«Շոկի մեջ եմ։ Առավոտյան Տյագոն կապ էր հաստատել մեզ հետ, որպեսզի զրուցի ֆիզիոթերապիայի մասին: Հիմա Կորտեսը չկա։ Նա բարի անձնավորություն էր, հաճախ այցելում էր եկեղեցի։ Խոսքեր չունեմ»,- ասել է ակումբի նախագահ Տոտո Մորեյրայն։