Օգոստոսի 14-ին բացօթյա հանրային համերգով հանդես կգա ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը` Հայաստանի ավելի քան 40 դասական երաժիշտների ուղեկցությամբ: Ինչպես հաղորդել են լրագրողներին այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, համերգը տեղի է ունենալու կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում:
Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես եկել է Երևանում 2010 թվականի ամռանը, իսկ System of a Down խումբը միավորվելով 2011 թվականին սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: Սպասվում է, որ խումբը ամբողջ կազմով առանձին համերգով հանդես կգա Հայաստանում 2012 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը:









































