Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Սպասում եմ, որ պետք է պատասխան տան ապրիլի 12-ի դաժանության պատասխանատուները․ Երևանի ավագանու անդամ

2004թ․ ապրիլի 12-ի լույս 13-ի առավոտը ճակատագրական է եղել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի համար։ Ամենայն մանրամասնությամբ հիշելով և վերապատմելով այդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով Երևանի Բաղրամյան պողոտայում ընդդիմության ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնություններն ու խոշտանգումները՝ Անին ասում է՝ ես բռնության ենթարկվածների մեջ ամենափոքրն էի՝ 19 տարեկան էի, բայց այդ օրը տասը տարով մեծացա։

«Մենք ապրում էինք Տերյան փողոցում, այդ օրը ես և լուսահոգի մայրս՝ Նանա Հարությունյանը, Բաղրամյան պողոտայում էինք, ցուցարարների հետ։ Բավականին ցուրտ էր, և մենք որոշեցինք գնալ, տներից տաք հագուստ վերցնել։ Մինչ այդ, ամբողջ օրը մենք գրասենյակում էինք, երշիկներ էինք կտրտում, որ ցուցարարներին բաժանենք։

Եթե չեմ սխալվում, Ալբերտ Բազեյանն ասաց, որ բարձրանանք վերև։ Ես քայլեցի դեպի Ազատության հրապարակի խաչմերուկի մոտ, այն ժամանակ այնտեղ էր գտնվում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը։

Գրասենյակը շրջապատված էր զորքով, ես աղջիկներից մեկի հետ էի, մտանք գրասենյակ։ Գրասենյակում Վաղարշակ Հարությունյանն էր, Ժորա և Մկրտիչ Սափեյաններն էին։ Այնտեղ էր նաև Կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանը, որը ձերբակալում էր մարդկանց։ Ես այն ժամանակ 19 տարեկան էի, ամենափոքրն էի բոլոր այն կանանց մեջ, որոնց ձերբակալեցին։ Հովհաննես Թամամյանը բոլոր տղամարդկանց տարավ, մենք դուռը փակեցինք, մնացին Արտակ Զեյնալյանը և կանայք։ Հետո կոտրեցին գրասենյակի պատուհանները, դուռը, մտան ուրիշ մարդիկ, Արտակ Զեյնալյանին շատ դաժանաբար, բռնության ենթարկելով, հաշվի չառնելով նրա ձեռնափայտերը, տարան։ Տարան նաև գրասենյակի մյուս աշխատակիցներին։ Տասներեք կնոջ տարան բեռնատարի նման մի մեքենայով, որը պատուհաններ չուներ։ Նրանցից մեկը տարեց կին էր, որն այդ պահին պատահաբար մտել էր կուսակցության գրասենյակ։ Մեզ տարան Էրեբունու ոստիկանության բաժին, բաժնի պետը՝ Նվեր Հովհաննիսյանը, ծագումով ղարաբաղցի էր, խոսում էր Ղարաբաղի ակցենտով։ Մեզ տարան տարբեր սենյակներ, մենք՝ ամեն մեկս, նստած էինք մի սենյակում, իսկ Նվեր Հովհաննիսյանն էլ շրջում էր սենյակներով, հարվածում էր, ծեծում էր, ամենավերջին հայհոյանքներն էր տալիս կանանց։

Շատ դաժան են վարվել մեզ հետ այդ օրը։ Կար նաև մի Արմեն Դոյդոյան, թաղայինների բաժնի պետն էր, որն աչքի էր ընկնում իր լկտի պահվածքով։ Կային նաև բարեհամբույր ոստիկաններ, որոնք այդ ժամանակ չգիտեին, թե ինչ պետք է անեն, նրանք ձեռք չեն բարձրացրել կանանց և աղջիկների վրա։ Բոլորս իրար հանդիպել ենք արդեն առավոտյան, իրարից տեղեկություն չունեինք, քանի որ տարբեր սենյակներում էինք։ Նույնիսկ տեղեկություն չունեինք, թե դրսում ինչ է կատարվել։ Մենք միայն կրակոցների ձայներ էինք լսել այն ժամանակ, երբ մեզ բաժին էին տանում։ Ում հարցնում էինք, թե ուր են մեր առաջնորդները, ուր է ժողովուրդը, ասում էին՝ մահացել են, ոչ ոք չկա։ Մեզ նաև հոգեբանորեն էին ճնշում, մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում դրսում։ Հետո ինձ տարան Նվեր Հովհաննիսյանի մոտ, ասացին, որ կանչում է։ Երբ ես մտա իր մոտ, ինքը մենակ էր, ձեռքին մահակ կար, որը բացվում էր և բարակ, կլոր ծայր ուներ։ Նա ինձ ասաց՝ քո ծնողներն է՞լ են ասում, որ երեխա ունեն, քեզ նմանին ուղարկում են հանրահավաք։ Մի խոսքով՝ չեմ կարող հիշել այն բառերը, որոնք ինքն ասում էր։ Ես, իհարկե, իրեն պատասխանեցի։ Ինքն այդ ռեզինի մահակով հարվածեց մեջքիս, հետո սկսեց ոտքերով հարվածել, հա ասում էր՝ մեզնից իշխանությո՞ւն եք ուզում խլել, չի ստացվելու։ Դրանից հետո մենք հանդիպեցինք առավոտյան բոլորով։ Հետո սկսեցին բոլորին թողնել հերթով։ Ինձ ուղարկեցին տուն, որպեսզի բերեմ իմ և մորս անձնագրերը, որովհետև պետք է վարչական տույժ գրեին։ Եվ այդ ժամանակ, երբ ես գնում էի տուն, դրսում քեռիս սպասում էր, ինձ տեսավ Նվերը, կանչեց իր մոտ։ Ես այն ժամանակ չէի կարողանում քայլել։ Հիշում եմ, թե ինչպես օրեր անց միջազգային փորձագետներ էին եկել, տեսան, արձանագրեցին մարմնիս վրա մահակների հետքերը, բռնության հետքերը տեսան, գրանցեցին։ Հայաստանում դրանով հետո ոչ ոք չի զբաղվել։ Ո՞ւմ պետք է բողոքեիր, բոլորի համար միևնույն էր։ Ես գնացի տուն, բերեցի անձնագրերը, հաջորդ օրը ինձ և մորս տուգանեցին հազար դրամով, որից հետո եկանք տուն»,- հիշում է Անին՝ հավելելով, որ դրանից հետո իր մեջ միայն վրեժխնդրություն է կուտակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության նկատմամբ։

«Եթե սկզբում պահանջում էինք արդարություն, պահանջում էինք, որ մեր օրինական քվեի տերը լինենք, ապա հետագայում այն վերածվեց վրեժխնդրության։ Եվ ես սպասում եմ, որ 2004թ․ ապրիլի 12-ին դաժանության պատասխանատուները պետք է պատասխան տան, որովհետև մարտի 1-ը ապրիլի 12-ի տրամաբանական շարունակությունն էր»,- ասաց Անի Խաչատրյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում