Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, Գլոբիայիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ::
Ակնառու է, որ համաշխարհային քաղաքականությունն այսօր թելադրվում է կորոնավիրուսով պայմանավորված է: Այդ ազդեցությունն, անշուշտ, ունենալու է սահմանափակ տևողություն, թեև հայտնի չէ, թե հատկապես ինչքան: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա դա Արցախի վրա, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Կրոնավիրուսը մարտահրավեր է, որին պետք է ադեկվատ արձագանքել,- նշեց Ստեփան Գրիգորյանը:- Ինչ վերաբերում է արցախյան նախագահական ընտրություններին՝ քաղաքական որոշում ընդունվեց անցկացնել առաջին փուլ, և դրանից հետո տրամաբանությունը փոխվեց, բայց պետք է նաև երկրորդ փուլ անցկացնել այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ կվերահսկվի, որպեսզի կորոնավիրուսի վարակը չտարածվի: Շատ կարևոր էր Ն. Փաշինյանի կարծիքը, ով ճանաչեց Արցախի ընտրությունները և դրական գնահատական տվեց: Կարծում եմ՝ Արցախի և ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել անցկացնել Արցախում նախագահական ընտրություններ, քանի որ Արցախում չի կարելի թույլ տալ իշխանական վակուում»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































