Ֆրանսիայի Մոնտջերոն քաղաքի քաղաքապետ Սիլվի Կարիլյոնը գովազդներ է տեղադրել հայտնի քաղաքային վայրերում՝ կոչ անելով մատնել նրանց, ովքեր չեն պահպանում կարանտինի կանոնները:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն՝ BFMTV- ին հղումով:
Քաղաքապետը, որը վերջերս վերընտրվել է մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, գովազդը տեղադրել է Օլի և Լիս հեղինակավոր շրջաններում տեղակայված շենքերում: Հայտարարությունները հիշեցնում են կարանտինի հիմնական կանոնները և հորդորում են բնակիչներին քաղաքային կամ ազգային ոստիկանությանը զեկուցել այդ կանոններին չհետևող ցանկացած անձի մասին:
«Եթե դուք դառնում եք կարանտինի ռեժիմի խախտման վկա, ես ձեզ հորդորում եմ զեկուցել քաղաքային կամ ազգային ոստիկանությանը (հավաքելով համարը՝ 17), որպեսզի անվտանգության ուժերը կարողանան, որքան հնարավոր է, շուտ միջամտել», – ասվում է հայտարարության մեջ:
Մատնումների մասին այս կոչը շատերին է ցնցել: Ձախ ընդդիմությունը քաղաքապետի կոչը անընդունելի է համարել:




































