Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցն առնչվում էր էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով անձանց տեղորոշելուն. «Նախագծի ընդունումից հետո քանի՞ քաղաքացու տեղեկատվություն է մշակվել տվյալների կենտրոնում»:
Անի Սամսոնյանի առաջարկից հետո Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի ներկայացրած բանաձևը կլիներ իդեալական, եթե չլիներ 14 օրվա ինկուբացիոն շրջանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































