Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք 26 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը դառնում է 1039։ Ունեցել ենք 14 բուժված, որոնք դուրս են գրվել։ Ընդհանուր բուժվածների թիվը՝ 211։ Ցավոք սրտի, ունեցել ենք եւս մեկ մահ: Մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14։ Այս պահին փաստացի ակտիվ, մեր հսկողության տակ գտնվող դեպքերի թիվը 814 է։ Շաբաթ եւ կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այն նպատակադրումը, որ մենք ունեինք՝ մեր հնարավորությունները մեծացնելու, իրագործվում է. շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467»։







































