Հայաստանում կորոնավիրուսի տարածման օրերին սոցիալական ցանցերում ներթափանցեցին ֆեյք ինֆորմացիաներ, հանրությանը մոլորեցնելու մեխանիզմներով աշխատող էջեր։ Տեղեկատվության ստուգման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը մանրամասնում է, թե որոնք էին այդ օրերի ամենաուշագրավ «ֆեյք նյուզերը»։ Նա անդրադառնում է այս օրերին լրատվամիջոցների գործունեությանը ու շեշտում, որ շատ հաճախ ֆեյք օգտատերերի ֆեյսբուքյան գրառումներ, առանց ստուգման, հայտնվում էին և հայտնվում են լրատվամիջոցներում։ Անդրադառնալով վերջին օրերին ամենից շատ քննարկվող, հայ աստեղերի մասնակցությամբ հայտնի սոցիալական հոլովակին, որտեղ վերջիններս սարկազմով խոսում են, թե ինչու «չպետք է մնալ տանը», Ռաֆայել Աֆրկյանը նկատում է՝ ուղերձը տեղ չհասավ։ ՊՈԱԿ-ի իր գործընկերների կողմից պատրաստված այս հոլովակը չծառայեց իր նպատակին նաև այն պատճառով, որ հանրությունը հայ աստեղերին ոչ միանշանակ է վերաբերվում, կարծում է մեդիափորձագետը։











































