Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երեք հեռախոսազրույց են ունեցել երեք օրվա ընթացքում։ Նույն քանակությամբ հեռախոսազրույցներ են նրանք ունեցել ողջ 2019 թվականի ընթացքում։ Այս մասին Telegram-ալիքում գրել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։
Երրորդ անգամ Ռուսաստանի առաջնորդը զրուցել է իր ամերիկացի գործընկերոջ հետ ապրիլի 12-ին։ Բացի ՆԱԵԿ-ի գործարքից, նրանք ռազմավարական անվտանգության ապահովման հրատապ հարցերը են քննարկել։
Ապրիլի 10-ին պետությունների առաջնորդները երկու հեռախոսազրույց են ունեցել՝ ՆԱԵԿ-ի համաձայնագրի թեմայի շուրջ՝ նավթի արդյունահանման կրճատման և տիեզերական ոլորտում համագործակցության մասին։ Առաջնորդները պատմության մեջ առաջին անգամ մեկ օրում երկու հեռախոսազրույց են ունեցել։











































