Մեծ Բրիտանիան բարեգործական և միջազգային կազմակերպություններին կհատկացնի 200 մլն ֆունտ ստեռլինգ (249 մլն դոլար)՝ օգնելու համար զարգացող երկրներին պայքարելու կորոնավիրուսի վարակի դեմ: Այս մասին հայտարարել են միջազգային զարգացման դեպարտամենտում:
Նշվում է, որ «200 միլիոն ֆունտ ստեռլինգի օգնության փաթեթը կաջակցի» երկրի բարեգործական կազմակերպություններին, կօգնի «կրճատել զարգացող երկրներում զանգվածային վարակը, առողջապահության համակարգին, որոնք շատ հաճախ չեն կարողանում զսպել վիրուսը»: Լոնդոնը, հավելել է գերատեսչությունը, փորձում է թույլ չտալ Բրիտանիայում վարակի երկրորդ ալիքը` խոցելի երկրներին օգնելով զսպել համավարակը:
Շուրջ 162 մլն դոլար կտրամադրեն ՄԱԿ-ի գործակալություններին, շուրջ 62 մլն կստանա Կարմիր խաչը, ևս 25 մլն կհատկացնեն գիտաարդյունաբերական միավորմանը: Ներկայում Մեծ Բրիտանիան աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն տրամադրել է 926 մլն դոլար:








































