Չեռնոբիլի մեկուսացած գոտում շարունակվում են անտառային հրդեհների մարման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության մամուլի ծառայությունը:
Ներկայում Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը անտառների պահպանության աշխատակիցների հետ համատեղ փորձում են մարել Կորոգոդի, Կոտովսկի և Դենիսովեցկի անտառների հրդեհները, որոնք գտնվում են Չեռնոբիլի մեկուսացած գոտում:
«Նկատվում են խոտի փռոցի, եղեգների և անտառային փռոցների այրում առանձին օջախներով»,- նշել է Արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը:
Նշվում է, որ հրդեհների մարման աշխատանքներին ներգրավվել են 300-ից ավելի մարդ և 83 միավոր տեխնիկա, որոնց թվում են 3 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ: Ավիացիան արդեն կատարել է գրեթե 100 նետում՝ 240 տոննա ջուր:











































