Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Քաղհասարակության և իշխանությունների միջև կապը խզվել է. քննադատում ենք, ասում են՝ հակահեղափոխական

Հեղափոխության առաջին օրերից քաղաքացիական հասարակությունը ներկայիս իշխանության թև ու թիկունք էր: Արդյո՞ք այսօր խզվել է կապը իշխանության և քաղհասարակության միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի շուրջ իրենց դիտարկումները ներկայացրին իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանը և Նինա Կարապետյանցը:

«Քաղհասարակությունը միշտ կատարում է իր դերը՝ հանրային վերահսկողություն և մշտադիտարկում,- նշեզ Զ. Հովհաննիսյանը:- Հանրային վերահսկողություն և մշտադիտարկում արվել է և՛ նախկինում, և՛ այժմ է կատարվում: Եթե քաղհասարակությունը նկատի խնդիրներ և չբարձրաձայնի, այլ լռի, ուրեմն իր տեղում չէ, վերացած է: Մենք, որպես հասարակություն, իրավունք չունենք թույլ տալ սիստեմի շարունակականությունը և չմտածել սիստեմի խնդիրների լուծման և փոփոխությունների մասին: Շատ կարևոր է, որ քաղհասարակությունը շարունակի իր մտորումը այս հարցերի վերաբերյալ:

Քաղհասարակությունը միատարր չէ, այստեղ էլ կան շատ «էլիտար» խմբեր, որոնք հակված են մտածելու, որ բարձր աշախատավարձ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր կրթություն են ստացել հեղինակավոր բուհերում և բանի տեղ չդնել այն մարդկանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել կրթություն ստանալու: Սակայն եթե այդ չափանիշներով առաջնորդվենք, ուրեմն խեղում ենք սոցիալական արդարության և հավասարության պատկերացումը և մտնում կապիտալի կեղեքիչ սիստեմի մեջ: Համաշխարհային կտրվածքով լուրջ իրավիճակում ենք գտնվում, և եթե այսօր կառավարությունները, տնտեսական գործիչները, որոշումներ կայացնողները, քաղաքական գործիչները չմտածեն փոփոխության մասին, վաղը ուշ է լինելու, և ալիքը գալու է սրբի-տանի իրենց նույնպես, ու կանգնելու են կրախի առաջ»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ իշխանության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր հենց քաղհասարակությունից են դուրս եկել, կրթվել, կայացել են հենց քաղհասարակության մեջ և մարդու իրավուքների, ժողովրդավարության ջատագովն են եղել: «Իսկ այժմ, այո՛, խզվել է քաղհասարակության և իշխանության միջև կապը: Քաղհասարակությանը դիմում են միայն այն դեպքում, երբ աջակցության կարիք ունեն, իսկ երբ իրենց ճանապարհին ոչ համարժեք գնահատական ես տալիս, ուղղակի քիչ է մնում դավաճան համարեն, հակահեղափոխական են համարում և մեղադրում «մերժվածների վարքագիծ» դրսևորելու մեջ: Բայց մերժվածների քննադատությունը ուրիշ կատեգորիա է, իսկ այն, ինչի մասին մենք ենք խոսում, բոլորովին ուրիշ»,- նշեց իրավապաշտպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում