Աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսից առողջացած մարդկանց թիվը գերազանցել է 400 հազարը: Այս մասին հաղորդում է worldometrics պորտալը:
Այսպիսով ամբողջ աշխարհում առողջացել է 400 708 պացիենտ:
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ պանդեմիայի ընթացքում կորոնավիրուսի անալիզների դրական արդյունք է ստացել ավելի քան 1,7 մլն քաղաքացի:
Կորոնավիրուսից մահացել է 108 042 մարդ: