Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը դրամաշնորհի տեսքով Վրաստանին հատկացնելու է 4 միլիոն եվրո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահական ապարատը։
Վերջինիս հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրվելու է Բաթումում։ ԵՄ-ի կողմից փաստաթուղթը ստորագրելու է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, իսկ վրացական կողմից՝ Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն։
Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի են ունենալու երկկողմանի բանակցություններ։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովն իր հերթին այս տարի Վրաստանին հատկացնելու է 50.73 միլիոն եվրո։