Բրիտանացի գիտնականները մինչև 2020 թվականի սեպտեմբեր կարող են պատվաստանյութ մշակել կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտնում է Times-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութերի պրոֆեսոր Սառա Գիլբերին, ով նաև ղեկավարում է պատվաստանյութերի հետազոտման խումբը:
Ըստ նրա, դեղը պատրաստ կլինի այդ ամսաթվին, եթե «ամեն ինչ լավ անցնի»:
«Մեծ հավանականություն կա, որ պատվաստանյութը կլինի արդյունավետ, եթե մենք ապավինենք այն, ինչ ստացանք այլ տեսակի պատվաստանյութերից», – ասել Գիլբերգը՝ նշելով, որ գիտնականների կողմից բավականաչափ տվյալներ են հավաքվել վերլուծության համար: