Ինդոնեզիայի Անակ-Կրակատաու հրաբուխը մեկ օրում երկու անգամ մոխիր է արտանետել։ Այս մասին հայտնել է Jakarta Post-ը՝ վկայակոչելով Տարերային աղետների վտանգի նվազեցման ինդոնեզական հրաբխային և երկրաբանական կենտրոնը։
Մասնագետները նշել են, որ մոխրի առաջին սյունը բարձրացել է 200 մետր, ինչից հետո մոտ մեկ ժամ անց երկրորդ սյունը՝ 500 մետր։ Մասնագետների գնահատմամբ ՝ հրաբխային մոխրի ամպը շարժվում էր հյուսիսային ուղղությամբ։
Ինչպես հայտարարել է կենտրոնի ղեկավար Պակ Կասբանին, այս միջադեպը համեմատաբար փոքր էր 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցածների համեմատությամբ: