ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտագործում է վիրուսազերծող հարմարանք՝ կրծքանշանի տեսքով, որը կարելի է կրել հագուստի վրա: Այս մասին նա ինքն է հաղորդել ՏԱՍՍ-ին:
Նախորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի և նահանգապետների հանդիպման հեռարձակման ժամանակ Պեսկովը նկատվել է վիրուսազերծման սարքով: Լուսանկարից երևում է, որ այն արտադրված է Air Doctor-ի կողմից:
Հարցին, թե արդյոք այդպիսի սարքեր առաջարկվում է կրել Կրեմլի բոլոր աշխատակիցներին, Պեսկովը պատասխանել է, որ ինքը «գնել է» այն դեղատանը:
Air Doctor-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ վիրուսազերծող սարքի մեջ գտնվող ակտիվ բաղադրիչը քլորի երկօքսիդն է: Արտադրողը պնդում է, որ սարքը ապահովում է պաշտպանություն վարակի դեմ և «արդյունավետ է բակտերիաների, վիրուսների, բորբոսների դեմ պայքարում»: