Բելառուսական կողմը «Գազպրոմ»-ին ուղարկել է առաջարկներ` բորսայում ռուսական գազի մի մասը մրցակցային գնով հնարավոր ձեռքբերման վերաբերյալ՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Կարանկևիչը:
Ըստ նրա՝ այս առաջարկը կլինի ռուսական կողմի հետագա բանակցությունների թեման:
Նախկինում Մինսկը գնել էր ռուսական գազը երկարաժամկետ պայմանագրերի շրջանակում: