ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Հաղորդագրության համաձայն՝ գրություն է ստացվել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին (իր ընտրությամբ), լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով։
Հիշեցնենք՝ ՀՀ 3-րդ նախագահին հանձնաժողով հրավիրելու մասին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր դեռ փետրվար ամսին։