ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուիղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է աննախադեպ ցածր ցուցանիշ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի: Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11 դրական թեստ է եղել:
Փաշինյանը նշեց՝առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին: