Wednesday, 15 07 2026
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Ես պետք է սրան սպանեմ. Նախկին ոստիկանապետը երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ․ Հենզել Մկոյան

Մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։ Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկին ոստիկանապետը, որ 2012-2016 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր, 2016-ից սկսած չի հաշտվում այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չէ, և սկսել է սրել իրավիճակը: Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչից է ծագել վեճն այս անգամ. «Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել:

Եղբորս տղան եկել իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել տղային են ասել, նա էլ հորն է ասել»,- պատմեց պատգամավորը։

Տեղի ունեցած միջադեպը Հենզել Մկոյանի տան մոտ է եղել. «Ես լսեցի քաշքշոցի ձայներ, գնացի ջահելներին հավաքեցի, ասացի՝ սա պրովոկացիա է, առջևում ընտրություններ են, էդ մարդն ուզում է նորից քաղաքական դաշտ վերադառնալ, դրա համար ինչ-որ բաներ է անում, որ իր հետ հաշվի նստեն, մի սխալ թույլ տանք, որ ինքը շարունակի, և բոլորին հավաքեցի բերեցի տուն: Դրանից մի քանի րոպե հետո Սամվել Պետրոսյանը եկավ, ջահելներն արդեն իրենց մեքենաները նստել գնացել էին: Ինքը եկավ, զենքը հանեց, տղուն ասաց՝ դու գնա ստեղից, դու գործ չունես, էս իմ հաշիվներն ա, ես պետք է սրան սպանեմ: Ու երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ:

Մի գնդակը սուլոցով անցավ ականջիս մոտով, երկրորդն էլ կրակեց, մի հատ էլ ոտքերիս տակ կրակեց: Մի փամփուշտն էլ խցանվեց ատրճանակի մեջ: Եթե չխցանվեր, ինքն ինձ անպայման կսպաներ: Ինձ փրկեց այն, որ իր զենքը «օսեչկա տվեց»: Լավ էր, որ ոստիկանությունը ժամանակին հասավ»։

Նշենք, որ Սամվել Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով: Հենզել Մկոյանը դժգոհ է, ասում է՝ հիմա Սամվել Պետրոսյանին մեղադրանք են առաջադրել միայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով. «Ես այդ հոդվածի հետ համաձայն չեմ, պահանջելու եմ, որ արդար քննություն տանեն, հատկապես, որ բոլոր տեսագրությունները կան, երևում է, թե ինչպես է 5 մետրից կրակել: Պետք է նրա վրա դնեն մահափորձի հոդված: Իսկ հիմիկվա հոդվածը շատ թույլ է: Դեռ քննություն է ընթանում, երևի կգան, էդ տեսանյութերը նորից կնայեն, մարդկանց նորից կքննեն և հոդվածը երևի կփոխեն, որովհետև ճշմարտությունը պետք է ի հայտ գա: Ինքն ասում է, որ իբր ես եմ կրակել: Հարյուր մարդ, այդ թվում ոստիկաններն ասում են, որ ինքն է եղել կրակողը, բայց ինքը անամոթաբար ստում է և ասում, որ իբր ես եմ կրակել առաջինը: Այնինչ այդ ընթացքում ես բարձրացրել եմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ օդ եմ կրակել: Այդ բոլորը երևում է տեսախցիկներում, բոլորը կարող են տեսնել»:

Նա նշեց, որ իրենց միջև այս «հակամարտությունը» հին պատմություն է, պատճառն այն է, որ ընտրությունների ժամանակ ինքը մեզ պարտվում է, դրա համար չարացած է, նաև շատ է ուզում իշխանության գալ, դրա համար կռվում է. «Ինքն առաջ Ախալքալաքի ոստիկանապետն էր, հետո 2012-ին Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունից դարձել է պատգամավոր: Իսկ ես 5 անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ պատգամավոր Նինոծմինդայից և Ախալքալաքից: Ես Վրաստանի խորհրդարանում ռեկորդակիր եմ, չկա այդպիսի մարդ, որ 5 անգամ նույն շրջանից անընդմեջ ընտրվի պատգամավոր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում