Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում դարձյալ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերներին ոչինչ չէր խանգարում 4 ժամ հետո ներկայանալ. «Այսինքն` մոտիվը ընդամենը էժան, շահադիտական նպատակներով քաղաքական դիվիդենդ վաստակելն է»:
Նա հիշեցրեց նաև Էդմոն Մարուքյանի հայտարարությունը գիշերը մնալու և 24 ժամ աշխատելու մասին. «Բա պարոն Մարուքյան ջան, ժամը 5-ին էդ ձեզ ով էր տարել տուն, ձեր շորերը փոխել, որ տեղ էիք գնում: Ով էր ձեզ ստիպել ժամը 5-ին լքել աշխատանքային վայրը»:
Մանրամասները՝ տեսանյութում: