Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հետընտրական զարգացումներն անցանկալի կլինեն Արցախի համար. մեծանում է երկրորդ փուլի հավանականությունը

Չնայած նախագահի թեկնածուների մեծամասնության հորդորին, Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները չհետաձգվեցին։ Կանխատեսվում էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հնարավոր է մարդկանց հոսքը տեղամասեր քիչ լինի, թեպետ պաշտոնապես հայտարարվում է, որ առ այս պահը Արցախում որևէ դեպք չի հայտնաբերվել։Վաղ առավոտից հետևելով Արցախում ընթացող ընտրությունների քվեարկության ընթացքին տեսնում ենք, որ տեղամասերի դիմաց  կան  նույնիսկ մարդկային կուտակումներ, ուստի և քվեարկության պակասի խնդիր էլ չի լինի։

«Առաջին լրատվական»-ի զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց՝ ընտրությունները ոչ միայն կայացան, այլև բավականին ակտիվ մասնակցություն կար.«Դուք գիտեք, որ  մտավախություն կար, որ  մասնակցության  տոկոսը ցածր է  լինելու՝ կապված պանդեմիայի իրավիաճով։ Ու նաև կարծիք կար, որ դա ինչ-որ չափով ընտրողների շրջանում որոշակի պասիվություն լինել դրա հետ կապված։ Բայց կարծում եմ, որ բավականին լուրջ ու լավ կազմակերպեցին անվտանգության կանխարգելիչ քայլերը ու մարդիկ անկաշկանդ գնացին տեղամասեր»։

Ըստ Հակոբյանի՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ միանգամից երկու ընտրություն է անցկացվում.«Կան բազմաթիվ նախագահի թեկնածուներ ու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր, յուրաքանչյուրը փորձել է բերել իր ընտրողին։ Նաև դրանով է պայմանվորված ակտիվությունը»։

Եվ քանի որ կա  մեծ ակտվիություն , հետևաբար մասնակցության բարձր տոկոս, սա ըստ Հակոբյանի,  հիմք է ստեղծում մտածելու, որ կարող է լինել երկրորդ փուլ.«Որովհետև նման մասնակցության  պայմաններում,երբ ամեն մեկն իր ընտրողին կարողանում է տեղամասեր բերել, ձայները կարող են փոշիացվել, կմեծանա երկրորդ փուլի հնարավորությունը»։

Արդյոք կլինեն հետընտրական զարգացումներ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց՝ դա անցանկալի սցենար կլինի Արցախի համար.«Հետընտրական զարգացումները կախված են նրանից, թե ինչ արդյունք կլինի։ Հետընտրական զարգացումների համար պետք է լինեն ընթացքից դժգոհներ, որովհետև ամեն դեպքոմ  մինչև ընտրություններ մեծ դժգոհություններ չեն եղել։ Թեկնածուները կամ մասնակից քաղաքական ուժերը լուրջ դժգոհություններ չեն ներկայացրել, կարծես թե բուն ընթացքը հնարավորինս  մաքուր է անցնում։ Ինչո՞ւ լինեն հետընտրական պրոցեսներ, հիմքերը որո՞նք են լինելու։ Ինչպես Հայաստանում է մշտապես եղել՝ սովորաբար այդպիսի հիմքեր լինում են ընտրակեղծիքները, երբ ինչ-որ քաղաքական ուժ համարում է, որ պաշտոնական արդյունքները չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է մաքսիմալ մոտ օրենքի պահանջներին։ Դժվար է  կանխատեսել, թեպետ դա ամենաանցանկալին կլինի Արցախի համար»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում