Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Այսօր հաստատված 50 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվը 532-ն է, և կարծում եմ` այստեղ մեզանից պատասխանատու որոշում է ակնկալվում: Հանուն միակամ և միասնական լինելու ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին: Ես անկեղծորեն անսացել եմ նաև ԱԺ նախագահի հորդորին, նույնը կոչ եմ անում անել նաև ընդդիմադիր մեր գործընկերներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: