Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Դիահերձման նպատակը ծառայում է կյանքին, այսինքն` մենք պետք է հասկանանք, թե ինչից է մահացել մարդը, որ փրկենք կյանքեր»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սա պատերազմ է, և այսօր առաջնագծի մեր զինվորները մեր բժիշկներն են: Եվ, իմ կարծիքով, նրանք պետք է ունենան սոցիալական պաշտպանվածության այն երաշխիքները, ինչ որ հայրենիքին ծառայություն մատուցած այն զինվորները, ովքեր հաշմվում կամ զոհվում են: Կարծում եմ` բոլորդ գիտեք, թե քանի բուժաշխատող է վարակված կորոնավիրուսով»,- ասաց նա` ներկայացնելով տուժած բուժծառայողներին փոխհատուցում տրամադրելու իր առաջարկը:
Մանրամասները՝ տեսանյութում: