Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Ավստրիայի իշխանությունները կփակեն հյուրանոցները, հայտարարել է Ավստրիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռուդոլֆ Անշոբերը: «Բանալի բառը Հարության տոնի արձակուրդներն են: Մենք պատրաստվում ենք համապատասխան հրամանագրով դադարեցնել հյուրանոցների զբոսաշրջային օգտագործումն այդ ժամանակահատվածում»,- ասել է Անշոբերը:
Ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, կորոնավիրուսով հանրապետությունում վարակվել է 9 125, հոսպիտալացվել 999, իսկ վերակենդանացման բաժանմունքում է 193 մարդ: Մահացել է 108 մարդ, առողջացել է 636-ը: