Կառավարությունը վաղվա նիստում կհաստատի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները:
Ըստ դրանց՝ Իջևան-Գանձաքար ճանապարհը կվերանորոգի «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն՝ 440,827,320 ՀՀ դրամ պայմանագրային գումարով, Արաքս-Մեծամոր և Արաքս-Մեծամոր-Գայ-Հովտաշատ ճանապարհները համատեղ կվերանորոգեն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն և «Կուարլինի» ՍՊԸ-ն՝ 1,020,830,407 ՀՀ դրամ պայմանագրային գումարով:








































