Հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14:20-ին թիվ 3 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդի կողմից Գայի և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում ավտոբուսն անկանոն վարելու հետևանքով սրահում գտնվող ուղևորուհին` 60-ամյա Սուսաննա Մ.-ն, ստացել է «ողնաշարի Դ-12 կոմպրեսորի կոտրվածք» և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:









































