Քանդակագործ Արա Շիրազն «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով այսօր նախագահ Սերժ Սարգսյանի՝ միգրացիոն քաղաքականության հարցերին նվիրված խորհրդակցությանը, ասաց, որ իր կարծիքով ներկայում Հայաստանում վերջին շրջանում ահագնացող ու մեծ չափեր ընդունող արտագաղթն ստեղծել է այնքան «օրհասական ու ակտուալ» վիճակ, որ խորհրդակցություն հրավիրելը գուցե անհրաժեշտություն էր։
«Այս իմաստով ես գտնում եմ որ մենք բոլորս պետք է ակտիվ մասնակցենք ոչ միայն խոսքով, այլև գործերով։ Մարդիկ կան, որոնք սիրում են իրենց հայրենիքը, օրը, ժամը, իրենց ներկան ու անցյալը և ապրում են իրենց հայրենիքով։ Դա նշանակում է, որ դեռ կա հայրենիք, դեռ կա գաղափարախոսություն»,- ասաց Արա Շիրազը։
Նրա խոսքով՝ արտագաղթը կանխել հնարավոր չէ։ Կանխելը, ըստ նրա, պետք է լինի կյանքի որակի բարելավումը, ֆիզիկական ու տնտեսական գոյությունը։
«Այլ փրկություն՝ որպես այդպիսին, չկա։ Մարդիկ կան, որ ասում են՝ ոչ միայն հացիվ, այլև հացիվ»,- նշեց քանդակագործը։









































