ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է դարձել նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով երկրում վիճակագրության սեփական հաշվարկներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը մարտի 27-ին նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով իր հետևում է թողել Իտալիային և Չինաստանին։
Ինչպես նշում է թերթը, երկրում ներկայումս 81321 դեպք է հաստատվել։