Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Ֆինանսական հաշտարարի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, այդ կառույցն աշխատում է արդեն 10 տարի և տարեկան 64 մլն դրամ վճարում է վարձակալության համար, իսկ միայն անցյալ տարի գործուղումների համար դուրս են գրվել գումարներ. «Տասը տարվա ընթացքում գործուղումների համար միջինը դուրս է գրվել 400 մլն: Այսինքն` արդեն 1 մլրդ դրամ անարդյունավետ ծախս է կատարվել: Երբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում հավաքվել է ընդամենը 500 մլն դրամ, 1 մլրդ-ի աննպատակ ծախս է արվել այս գրասենյակի միջոցներից: Հարց` արդյոք այս գրասենյակը արդյունավե՞տ է աշխատել»:
Մանրամասները՝ տեսանյութում: