Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իրական առաջնորդող էլիտայի ժամանակը

Այլևս որևէ մեկը կասկածի տակ չի դնում հանգամանքը, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մենք ապրելու ենք բոլորովին այլ աշխարհում: Միայն թե ամբողջ հարցն այն է, թե ինչպիսին է լինելու այդ աշխարհը: Այդ մասին դեռևս որևէ մեկը չի խոսում: Գրեթե բոլորը արձանագրում են, որ չի լինելու այնպիսին, մինչև վարակը, բայց նաև պարզ չէ՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու: Պատասխանը գուցե այն է, որ նոր աշխարհը լինելու է այնպիսին, ինչպիսին որ այն կդարձնեն հասարակությունները, պետությունները, էլիտաները: Եվ այստեղ, իհարկե, սկսում է խառնաշփոթ, որովհետև այդ հասկացությունների ներքո շարունակելու են պահպանվել մշակութային, մտածողական, արժեհամակարգային բազմազանությունները՝ իրենց հակադրություններով ու կոնտրաստով, շարունակելու են պահպանվել անվտանգային և ռազմա-քաղաքական շահերը, դրանից բխող մրցակցային տրամաբանությամբ: Եվ ինչպիսի՞ աշխարհ է կառուցվելու այդ ամենով հանդերձ: Վերացնելո՞ւ է վարակը այդ կոնտրաստը և հակասությունները, ձևավորելով համաշխարհային երկխոսության նոր միջավայր, թե՞ հակառակը՝ վարակից հետո մրցակցությունը բռնկվելու է նոր թափով, նոր միջավայրում, և ձևավորվող աշխարհը լինելու է որևէ կողմի հաղթանակը:

Այդ հարցերը, անշուշտ, պրակտիկ քաղաքականից մինչև փիլիսոփայական բազում կատեգորիաներ են ներառում՝ մեծ հաշվով չունենալով մեկ ընդհանուր և առավել ևս կոնկրետ պատասխան: Ի վերջո, աշխարհը փոխվել և փոխվում է պարբերաբար, երբեմն ուժգին դրսևորումներով, երբեմն, այսպես ասած, մեկանգամյա իրադարձություններով:

Հետևաբար, համաշխարհային փոփոխությանը պետք է պատրաստ լինել միշտ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է նշանակում լինել պատրաստ: Այդ հարցի պատասխանն արդեն ամեն հանրություն, ժողովուրդ, պետություն պետք է գտնի իր մեջ: Լինել պատրաստ, նշանակում է սպասել ինչ-որ իրավիճակի և փնտրել այնտեղ հարմար տե՞ղ, թե՞ լինել պատրաստ, նշանակում է պատրաստ լինել մասնակցել մրցակցությանն ու լինել նոր աշխարհը ձևավորողների թվում:

Իսկ դա արդեն կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի էլիտաներ են առաջնորդում տվյալ հանրությանն ու պետությունը: Այդ իմաստով, երբ մենք ներկայումս խոսում ենք Հայաստանի հանրության որակների քննության մասին, երբ խոսում ենք ամեն հայաստանցու քաղաքացիական կազմակերպվածության և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողության որակների մասին, մենք անպայմանորեն պետք է քննարկենք նաև առաջնորդող էլիտաների որակների հարցը: Վերջին հաշվով, նրանք են, որ պետք է կապիտալիզացնեն հանրային այս կամ այն ներուժը կոնցեպտուալ քաղաքականության դաշտում՝ թե ներքին, թե արտաքին: Նրանք են, որ հանրությունից հաճախ պետք է ստանան նույնիսկ ավելին, քան օբյեկտիվորեն կարող է տալ հասարակությունն այդ շրջափուլում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում