Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի պատվիրակության չորրորդ անձը, ով այցելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել: Այս մասին հայտնում է Estadão թերթը:
Վարակումը հաստատվել է սենատոր Նելսինյո Տրադայի մոտ, իսկ ավելի վաղ այն հաստատվել էր ԱՄՆ-ում Բրազիլիայի գործերի դեսպան Նեստոր Ֆոսթերի մոտ: Նրանք երկուսն էլ նստել էին Թրամփի հետ նույն սեղանի շուրջ: