Saturday, 04 05 2024
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24

Այդպես եղավ 1998-ից հետո, 2008-ից հետո. Հայաստանի արատը՝ 2018-ից հետո

Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա է մի հետաքրքիր օրինաչափություն, թեկուզ այդ բառի պայմանական կամ հարաբերական իմաստով: Հայաստանում քաղաքական դիսկուրսը առավելապես գտնվում է ներկա-նախկին հարաբերակցության դաշտում: 1998 թվականի ներիշխանական տեղափոխումից հետո գործնականում մեկ տասնամյակ քաղաքական զարգացումների օրակարգում Ռոբերտ Քոչարյանի և նրա ձևավորած իշխող նոր թիմի և նախկին իշխանության թիմի «կռիվն» էր, որը առաջին տարիներին ուներ բաց դիմակայության տեսք, հետո աստիճանաբար անցավ տողատակ, եկան նոր դերակատարներ, սակայն տրամաբանությունը մնաց նույնը և խորհրդանշական էր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին այն դարձյալ ուղիղ ձևով իշխանության և նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև էր: Դրան հաջորդած տասնամյակում ներկա և նախկին դիմակայությունն ուներ լատենտ բնույթ, սակայն խորքային առումով այն դարձյալ հենց այդպիսին էր, պայքար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, որն ուներ տարբեր դրսևորումներ, և ինչի գագաթնակետը 2015-16 թվականներն էին:

2018-ի թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Հայաստանը դարձյալ նախկին-ներկա բանավեճի տիրույթում գտնվող քաղաքական շրջանակի մեջ է, որն այժմ արտահայտվում է այլ դրսևորումներով ու ձևաչափերով, առավելապես տեղեկատվա-քարոզչական օրակարգում, հռետորաբանության մակարդակով, քանի որ քաղաքական առումով դաշտը խիստ բևեռացված է՝ իշխանության շատ բարձր վարկ և ընդդիմության վարկի շատ ցածր աստիճան, հեղափոխական օբյեկտիվ իրողություն: Կպահպանվի՞ քաղաքական շրջանակի այդ տրամաբանությունն ու բովանդակությունը ևս մեկ տասնամյակ, կամ թեկուզ ընտրական ցիկլ: Ինչպե՞ս խախտել այդ «օրինաչափությունը», ինչպե՞ս դուրս բերել Հայաստանը դրանից: Դա, թերևս, ժամանակի գլխավոր մարտահրավերն է, որի լուծումները գուցե քաղաքական դերի՝ նոր դերի հավակնորդ սուբյեկտները պետք է փնտրեն նաև հենց հանրության հետ շփումներում, ինչի առիթը կարող է լինել Սահմանադրական հանրաքվեն: Նաև խորհրդանշական առիթը, այն իմաստով, որ հանրաքվեի նպատակային ձևակերպումներից մեկն էլ ներկա-նախկին, այսպես ասած, պայքարը շրջելն է, «վերջին բաստիոնը» չեզոքացնելը:

Իհարկե այլ հարց է, թե որքանով է «վերջին բաստիոնի» խնդիրը քաղաքականապես ուռճացված: Տվյալ պարագայում խորհրդանշական նպատակադրումը կամա, թե ակամա առնչվում է հայաստանյան քաղաքականության երեք տասնամյակի գործնականում յուրօրինակ փակ ցիկլին, որից պետք է դուրս գալ և մտնել ներկա-ապագայի քաղաքական բանավեճի շրջանակ: Ընդ որում, խոսքը լոկ անվանական իմաստը չէ, այլ առաջին հերթին բովանդակային, գաղափարական, վարքագծային: Ի վերջո, հեղափոխությունից հետո բոլորը գործ ունեն նոր հանրության հետ, սակայն հանրությունը դեռևս գործ ունի հին քաղաքական տրամաբանության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում