Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրավերով Թուրքիա մեկնած հայաստանյան 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ TEPAV-ը 2009 թվականից աշխատում է հայ հասարակական կազմակերպությունների հետ։
Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանը Դավութօղլուին հայտնել է, որ ցանկանում է տեսնել իր մեծ պապի ու տատի բնակության վայրերը, ինչին ի պատասխան՝ Դավութօղլուն նշել է. «Մի օր կարող եք գալ, նաև տուն ստանալ և տեղավորվել»։
Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է 45 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդիրը։








































