Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, շուտով տենդեր կհայտարարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցման համար, որը կանցնի Սև և Մարմարա ծովերի միջև՝ շրջանցելով Բոսֆորը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն:
Էրդողանը շեշտել է, որ թուրքական իշխանությունները վճռորոշ են ծրագրի իրականացման գործում: Նշվում է, որ նախագիծը կդառնա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ ենթակառուցվածքային նախաձեռնությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր ջրանցքի միջոցով ամերիկյան ավիակիրները կարող են մուտք գործել Սև ծով: