Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Տարածքային կորուստները համարել ստատուս քվոյի պահպանում՝ հաճելի է ադրբեջանական ականջի համար»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կարապետյանը։


– Պարոն Կարապետյան, ի՞նչ եք կարծում, այժմ, երբ Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ կարգավորման ուղղությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ո՞ր հարցերում չեն կարողանում պայմանավորվել, որտե՞ղ է խնդիրը… Հայտնի է, որ Ադրբեջանն է ձախողման մեղավորը, բայց անգամ դրանից հետո, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Բաքուն տասը առաջարկություններ ներկայացրեց: Ձեր կարծիքով, սա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ Ադրբեջանի ուղղությամբ ճնշումների գործադրմանը:


– Մենք արդեն ականատեսն ենք այն քայլերի, որ արվում են միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանից ավելի կառուցողական կեցվածք կորզելու նպատակով: Միայն The Washington Post օրաթերթում լույս տեսած վերջին երկու հոդվածները ԼՂ խնդրի վերաբերյալ բավական են, որ պարզ դառնա թե որ երկրի վրա է գործադրվում ավելի շատ ճնշում: Պատահական չէ, որ այս գործողությունները ունեցան որոշակի նշանակություն, և այսօր Ադրբեջանն է հանդես գալիս փաստաթղթի նորանոր բացահայտումներով: Մասնավորապես՝ խոսք գնաց հիմնարար սկզբունքների երկրորդ հոդվածի մասին, որն անդրադառնում է ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրմանը, որին արձագանքեց ՀՀ ԱԳ նախարարը: Նա անվանեց այդ կարգավիճակը որպես «ստատուս քվո՝ պլյուս», այն պայմաններում, երբ նույն փաստաթղթի հաջորդ հոդվածով Հայաստանը պարտավորվում է վերադարձնել ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքները: Տարածքային կորուստները համարել ստատուս քվոյի պահպանում՝ բավականին հաճելի է հնչում ադրբեջանական ականջի համար: Հենց նման հայտարարություններից հետո է Ադրբեջանը կոշտացնում իր մոտեցումը՝ համարելով, որ մշտապես ավելին կարող է ստանալ:


– Կազանյան հանդիպումից առաջ ֆրանսիացի համանախագահը Եվրախորհրդարանի լսումներում նշեց, որ եթե մոտ ապագայում հիմնարար սկզբունքները չընդունվեն՝ համանախագահները ստիպված կլինեն նոր կոնցեպտ ներկայացնել: Հնարավո՞ր է նման բան, թե՞ դեյթոնյան տարբերակը կարող է կիրառվել…


– Այսօր դեռևս չկան նախանշաններ, որ կողմերի նկատմամբ կիրառվեն պարտադրանքի մեխանիզմներ՝ հատկապես հաշվի առնելով, որ մասնավորապես Կազանից առաջ Հայաստանը պատրաստակամ էր ստորագրել կարգավորման հիմնարար սկզբունքների տակ: Բանակցային նոր կոնցեպտի ներկայացումն էլ խնդրահարույց է թվում ինձ, որովհետև եթե այս՝ շուրջ յոթ տարի բանակցվող փաստաթղթի շուրջ չի ստացվում գալ ընդհանուր հայտարարի, ապա նոր սկզբունքների մշակումը կարող է շատ ձգձգվել: Կարծում եմ, որ միջնորդները կփորձեն համոզել կողմերին համաձայնեցնել այս փաստաթղթի դրույթները, ինչը հնարավորություն կընձեռի ձեռնամուխ լինել վերջնական՝ Խաղաղության համաձայնագրի մշակմանը:


– Վերջերս Եվրախորհրդարանում կազմակերպված ԼՂ խնդրի առնչությամբ լսումների ընթացքում ԼՂ կարգավորման գործընթացում ԵՄ դերի մեծացման մասին խոսեցին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն և ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ամերիկացի համանախագահը նշեց, որ երբ հասնեն Խաղաղության համաձայնագրի իրագործմանը՝ նոր հնարավորություններ կբացվեն այլ երկրների համար, այդ թվում և՝ ԵՄ-ի, որը կարող է կողմերի միջև վստահության ամրապնդման հարցում կարևոր քայլեր անել՝ ժողովուրդների միջև երկխոսության, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման և վերակառուցման հարցում: Կարգավորման գործընթացում ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ԵՄ համար…


– Դեռևս վաղ է խոսել ԵՄ-ի՝ բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ: Համանախագահ երկրներից ոչ մեկը կամավոր չի զիջի միջնորդի իր կարգավիճակը, և այս հարցում որևէ փոփոխություն չեմ սպասում: Իսկ ահա փաստաթուղթ ստորագրելուց հետո ԵՄ-ն վստահաբար կօգտագործի իր ունեցած փորձն ու ինստիտուցիոնալ կառույցները՝ հետպատերազմյան վերականգնման համար: Սակայն այսօր խոսել այդ մասին փոքր-ինչ վաղաժամ է:


– Վրաստանում կրոնական հարցով օրենքի ընդունմանը հետևած իրադարձությունները, Վրաստանում սկիզբ առած տրամադրությունները, հայերի նկատմամբ ազգայնական տրամադրությունների սրումը դարձյալ առաջ քաշեցին հայ-վրացական հարաբերությունների հարցը… Ո՞րն էր դրա պատճառը, ինչո՞ւ այդ օրենքի փոփոխությունների ընդունումը հենց հայերի հանդեպ ունեցավ այդպիսի հակազդեցություն…


– Վրաստանի իշխանությունների համարձակ քայլը՝ թույլ տալ եկեղեցիներին գրանցվելու որպես կրոնական կազմակերպություններ, միայն դրվատանքի է արժանի: Սա իսկապես Հայ Առաքելական եկեղեցու երկարատև պահանջն էր, և չնայած Վրաց եկեղեցու դիմադրությանը, Վրաստանի իշխանությունները ընդունեցին միակ ճիշտ որոշումը: Սակայն ափսոսանք է առաջացնում այն, որ մենք չենք կարողանում լիաթոք ուրախանալ այս փաստով, ինչը պայմանավորված է Հայոց Կաթողիկոսի այցով և դրան հետևած Վրաց Պատրիարքի բավականին անհարգալից հայտարարություններով: Փոխանակ այցը մերձեցներ երկու երկրների եկեղեցիներին և հավատացյալներին, մենք ժողովրդական հուզումների, հակահայ դրսևորումների ականատեսը դարձանք: Այդ բողոքի գործողությունները նաև հետևեցին Է.Նալբանդյանի այցին Վրաստան, որի ընթացքում, որքան հիշում եմ, առաջին անգամ այցով երկրում գտնվող Հայաստանի ԱԳ նախարարը չի հանդիպում Վրաստանի նախագահի հետ: Այս ամենը վկայություն է, որ այս իշխանությունները հաջողացրեցին անհնարինը. փչացրեցին նույնիսկ Վրաստանի հետ մեր հարաբերությունները: Սակայն կարծում եմ, որ նման վիճակը երկար չի շարունակվի, և Հայաստանում լեգիտիմ իշխանության հաստատմանը զուգահեռ կվերականգնվեն նաև հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում