Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ես կարծում եմ, որ սա վտանգավոր նախագիծ է, պետք է հանրային լայն քննարկումներ լինեն: Կազմակերպեք լսումներ, որպեսզի հասկանալի լինի, թե որն է այս օրենքի նպատակը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով` այս օրենքի նախագծով առաջարկ է ստեղծվում պահանջարկ ձևավորելու համար
Մանրամասները՝ տեսանյութում: