Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում մեկնարկել են 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց օրինագծի հեղինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, այսօր համացանցում հաճախ կարելի է հանդիպել գրառումների. «Ժողովուրդ, Մոսկվայից կամ Եվրոպայից ո՞վ կա, մի տուփ դեղ է անհրաժեշտ»:
«Մենք առաջարկում ենք նաև փոստային ծառայության միջոցով դեղը ստանալ` ոչ ավելի, քան մեկ անգամ ֆիզիկական անձի առումով»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: