«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 30 մլն դրամով: Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստում նախատեսում է մի շարք որոշումներ ընդունել՝ յուրաքանչյուրի համար ընկերության տուգանքը կկազմի 5 մլն դրամ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում ՀԾԿՀ Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը հայտնեց, որ ընկերությունը խախտել է դիմած քաղաքացիների սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու դիմումը:
«Էլցանցերի միացման գործընթացը կարգավորվում է ՀԾԿՀ որոշումներով, որոնցում սահմանված են ժամկետներ միացման համար: Բաժանորդը դիմում է Էլցանցին, կնքում պայամանգիր, սահմավում է ժամկետ, և տվյալ դեպքերում այդ ժամկետները խախտվել են»,- նշեց Ա. Բուդաղյանը:









































