ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրվել են խորհրդարանական լսումներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով:
ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ համաձայնագիրը վավերացրել է 22 երկիր, մնացել է 5 երկիր. «Դրանք են՝ Ավստրիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Իտալիան: Սպասում ենք, որ Ավստրիան մոտ օրերս կվավերացնի, Իսպանիան դեռ ժամանակ է խնդրում, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ են»:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը ՍԵՊԱ-ի կիրարկման գործընթացում կարևորում է քաղհասարակության դերակատարման բարձրացման հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: