Diamond Princess-ից վերադարձած 7 ռուսաստանցու փետրվարի 23-ին Վլադիվոստոկում մեկուսացրել են, հայտնում է Պրիմորյեի կառավարությունը:
«Բոլոր քաղաքացիները տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանք կորոնովիրուսի առկայության անալիզներ կհանձնեն»,- ասել են կառավարությունից:
Նաեւ նշվում է, որ նրանց վիճակը նորմալ է, ինքնազգացողության գանգատներ չունեն: Մեկուսացումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գտնվել են ինֆեկցիայի օջախում:
Diamond Princess-ը մեկուսացվել էր փետրվարի 5-ին նրանից հետո, երբ հոնկոնգցի ուղեւորի մոտ կորոնովիրուս էր հայտնաբերվել: Նավում եղել է 3,7 հազար ուղեւոր: 2 շաբաթվա ընթացքում նավի 600 ուղեւորների մոտ կորոնովիրուս էր հայտնաբերվել