Կգա ժամանակը և Դուք անձամբ հռչակելու եք նրանց անմեղությունը ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ալեքսանյանը նկատեց, որ Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ներկայացնելիս ի թիվս այլ հիմնավորումների արձանագրել են նաեւ, որ 300.1-րդ հոդվածի քրեաիրավական հանցակազմն ունի որոշակիության խիստ ցածր աստիճան եւ հակասահմանադրական լինելու բարձր հավանականություն։