ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությանը:
«Այսօր վարչակազմը Կոնգրես է ուղարկում 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման լրացուցիչ պլան, որպեսզի արագացվի պատվաստանյութի մշակումը, օժանդակվի նախապատրաստման և հակազդման գործունեությունը, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորանքների և նյութերի գնումը»,- հայտարարել է վարչության ներկայացուցիչը:
Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է: «Կորոնավիրուսն ԱՄՆ-ում վերահսկողության տակ Է: Մենք շփման մեջ ենք դրա հետ կապված բոլոր երկրների հետ»,- գրել է նախագահը թվիթերյան իր Էջում:
Նշենք, որ ԱՄՆ հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք: հայտնաբերվել::