Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

ԱՄՆ Կոնգրեսը վաղը դիտարկելու է Թուրքիայի քրիստոնյաներից զավթված եկեղեցիների վերադարձի բանաձևը

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ վաղը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն դիտարկելու է մի բանաձև, որում թուրքական իշխանություններին կոչ է արվում երկրի քրիստոնեական համայնքներին՝ մասնավորապես հայկական, հունական ու ասորական փոքրամասնություններին վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը և այլ հոգևոր ինստիտուտներ։

Փաստաթուղթը պատրաստել է Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, ով միաժամանակ հանդիսանում է Կապիտոլիումի բլրում հայկական աջակցության խմբի համանախագահը։

Փաստաթղթում Թուրքիային կոչ է արվում հարգել քրիստոնյա քաղաքացիների իրավունքները։ Ռոյսն ընդգծել է, որ Թուրքիայում քրիստոնյաների մշտական հետապնդումները նկատվել են ոչ միայն ԱՄՆ օրենսդիրների, այլև՝ գործադիր իշխանության կողմից։ Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտը երեք տարի շարունակ ազդարարում է Թուրքիայում կրոնական ազատությունների խնդրի մասին։

Թեև փաստաթղթում բացակայում է «Ցեղասպանություն» բառը, սակայն նշված է, որ հայերը, ինչպես նաև մյուս քրիստոնյա համայնքներն Օսմանյան կայսրությունում ենթարկվել են զանգվածային սպանությունների և էթնիկ մաքրման։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) ԱՄՆ-ի բոլոր քրիստոնյա համայնքներին կոչ է արել զանգահարել տվյալ կոմիտեին՝ կոչ անելով աջակցել բանաձևի ընդունմանը։ ANCA-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում գործող թուրքական լոբբին վերջին օրերին բավական ակտիվացել է՝ տվյալ բանաձևի ընդունումը տորպեդահարելու համար։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայում կրոնական ազատությունների խոչընդոտման մասին ազդարարել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն։

Ի դեպ, ապրիլի վերջին ԱՄՆ կառավարությանը կից կրոնական ազատությունների հատուկ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել էր տարբեր երկրներում կրոնական ազատությունների դիտարկման վերաբերյալ իր տարեկան զեկույցը:

Զեկույցի թուրքական հատվածում Թուրքիայում կրոնական ազատությունների խնդիրը որակվել էր որպես մտահոգիչ. «Թուրքական կառավարությունը շարունակում է սահմանափակումներ մտցնել կրոնական ազատությունների հարցում` դրանով իսկ շարունակելով սպառնալիքի տակ պահել կրոնական փոքրամասնությունների կենսունակությունը և գոյատևումը:

Թուրքական կառավարությունը նաև շարունակում է ջանքեր գործադրել կրոնի վրա վերահսկողություն հաստատելու համար և հրաժարվում է ամբողջովին օրինական (իրավական) կարգավիճակ տրամադրել կրոնական ինստիտուտներին:

Թուրքական կառավարությունը հրաժարվում է կրոնական բարեփոխումներ իրականացնել և փոխել այդ մթնոլորտը: Ավելին, նա շարունակ միջամտում է կրոնական համայնքների կրթական ու կառավարման ներքին խնդիրներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում