Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ը Հնդկաստանին ռազմական տեխնիկա եւ ուղղաթիռներ կտրամադրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ծրագրվում է, որ փետրվարի 25-ին կողմերը համաձայնագիր կստորագրեն, որի շրջանակներում ԱՄՆ-ը Հնդկաստանին 3 մլրդ դոլարի զինամթերք կտրամադրի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը երկօրյա այցով ժամանել են Հնդկաստան:
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը եւ առաջին տիկինը կանգ են առել խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ախմադաբադում: Նրանցից բացի հնդկական քաղաքում է նաեւ ամերիկյան պատվիրակությունը: Ծրագրվում է, որ Թրամփը եւ իր կինը քաղաքային մարզադաշտում կմասնակցեն միտինգի, ինչպես նաեւ կանցկացվեն մի քանի պաշտոնական հանդիպումներ: