Սիրիական հեռուստատեսությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ երևում է Թուրքիայի Զինված ուժերի և գրոհայինների տեխնիկայի և օբյեկտների ոչնչացումը Նայրաբ բնակավայրի վրա (Իդլիբի նահանգ) նրանց վերջին գրոհի ժամանակ։ Հոլովակը հրապարակվել է Twitter-ում՝ Liveuamap MiddleEast-ի կողմից։
Կադրերում երևում են այդ թվում երկու թուրքական М60ТМ տանկերի վրա հարվածները, որոնց արդյունքում անձնակազմի երկու անդամներ զոհվել են։
Ավելի վաղ, փետրվարի 20-ին թուրքամետ գրոհայինները Թուրքիայի բանակի աջակցությամբ գրոհել են Իդլիբում Նայրաբ բնակավայրի վրա։ Սիրիական բանակը, ռուսական ավիացիայի օգնությամբ, կարողացել է կանգնեցնել զինյալների հարձակումը։ Հայտնի է, որ երկու թուրք զինվորական է զոհվել։ Անկարան խոստացել է վրեժ լուծել նրանց մահվան համար։
Syrian TV published 1 video of the destruction of the equipment and installations of the Turkish forces during attack in Neyrab. At least 2 Turkish M60TM tanks were destroyed. 2 crew members of one of tanks died https://t.co/IoYNazuCl1 pic.twitter.com/0BAAg4WJiD via @RebeccaRambar
— Liveuamap MiddleEast (@lummideast) February 21, 2020