Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

«Արմեն Բիլյանի վրայից սպանության մեղադրանքը պետք է հանվի». Սպանված ոստիկանի հարազատները հակառակը՝ պահանջում են, որ բոլորը պատժվեն

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռերի» կողմից դասալիք հայտարարված Էդգար Սողոմոնյանը երեկ դատարանում հրաժարվեց ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի դեմ տված նախաքննական ցուցմունքից։ Սողոմոնյանը հայտարարեց, որ նախաքննության փուլում իր վրա ճնշում է եղել, և հիմա ինքը խոստովանում է, որ չի տեսել Արմեն Բիլյանին կրակելուց:

«Խոստովանում եմ, որ այն ժամանակ ճնշումներ եմ զգացել, վախի զգացում, տենց էլ գրել եմ: Իրականում ես Արմեն Բիլյանին չեմ տեսել կրակելուց: Հրաժարվում եմ այդ ցուցմունքից: Բոլորի մոտ ասում եմ, որ նրան կրակելուց չեմ տեսել»,- հայտարարեց Էդգար Սողոմոնյանը:

Մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը հարցրեց՝ «ՊՊԾ մտնելիս Բիլյանի ձեռքին զենք տեսե՞լ ես»: Սողոմոնյանը բացասական պատասխան տվեց. «Նրան զենքով չեմ տեսել: Նա արդար է, ոչ մի բան չկա, ուղղակի վախ է եղել իմ մեջ, ամեն օր տանջվել եմ»:

Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ Արմեն Բիլյանը ողջունեց փաստը, որ Սողոմոնյանը համարձակություն է գտել ճշմարտությունն արտահայտելու համար։

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի շորթման համար։ Գագիկ Մկրտչյանը, որը ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, մահացել էր օգոստոսի 13-ին: Մինչ այդ նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել:

Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Սողոմոնյանի այդ ցուցմունքը էապես փոխելու է գործի ընթացքը։ Իրենք հաջորդիվ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի Բիլյանի խափանման միջոցը փոխվի, ապա նաև սպանության մեղադրանքը հանվի: «Արմեն Բիլյանին սպանության մեղադրանքի առաջադրումը տեղի է ունեցել մի քանի՝ ոչ ուղղակի ցուցմունքների հիման վրա, և հիմա, երբ այդ ցուցմունքները հերքվում են, ապա նրա նկատմամբ այդ մեղադրանքը պետք է դադարի գործել։ Մենք ակնկալում ենք, որ այս պահի դրությամբ գոնե նախնական կալանքը պետք է չեղարկվի, և այդպիսի միջնորդությամբ առաջիկայում հանդես կգանք։ Առաջիկայում այլ վկաներ էլ են գալու հարցաքննության, և այս պարագայում մենք ակնկալում ենք, որ դատարանը պետք է փոխի խափանման միջոցը»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ երբ ուսումնասիրում են համալիր փորձաքննության եզրակացությունները, ապա այնտեղ այնպիսի փաստեր են արձանագրված, որ Գագիկ Մկրտչյանը բացարձակ այլ պայմաններում է ստացել մահացու հրազենային վնասվածքը, սակայն թե ինչ պայմաններում է ստացել այդ վնասվածքը՝ ոչ այս մեղադրական եզրակացության մեջ է փաստարկված, ոչ էլ դատաքննության ընթացքում է որևէ բան պարզ դառնում: «Հակառակը` դատաքննությամբ ավելի հերքվեց այդ փաստարկումը, թե ինչ պայմաններում է Գագիկ Մկրտչյանը ստացել մահացու հրազենային վնասվածքը»,- ասաց Փոստանջյանը։

Բիլյանի փաստաբանը նշեց, որ Արմեն Բիլյանի դեմ միայն Էդգար Սողոմոնյանն էր ցուցմունք տվել և նշել, որ նրա ձեռքում զենք է եղել։ Մինչդեռ, ըստ Փոստանջյանի, Բիլյանը այդ ընթացքում վարորդ է եղել և իր ձեռքը զենք չի ունեցել մինչև գնդի տարածք հասնելը: «Բիլյանի ձեռքում ընդհանրապես զենք չի եղել։ Նա նախ գունդ մտնելուց հետո մեքենան է կայանել, ապա նոր՝ ավելի ուշ, էնտեղ հասել, ու, ըստ տրամաբանության, Բիլյանը զենք պետք է վերցներ զինանոցից, բայց Գագիկ Մկրտչյանին նա հանդիպել է մինչև զինանոց մտնելը։ Արմեն Բիլյանը ուզենար էլ, չէր կարող վնասել Գագիկ Մկրտչյանին»,- ասաց Փոստանջյանը։

Ինչ վերաբերում է Սողոմոնյանի այն հայտարարությանը, թե իր վրա նախկինում ճնշում է եղել, ապա Փոստանջյանն ասաց, որ բնականաբար այդ ճնշումը եղել է վարույթ իրականացնող մարմնի կողմից նրա` անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում։ «Կազմակերպված, ուղղորդված նախաքննություն է եղել»,- ասաց փաստաբանը։

Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մորը՝ տիկին Անահիտին, բացարձակ հետաքրքիր չէ՝ Արմեն Բիլյանն է կրակել, թե Պողոսը կամ Պետրոսը։ Նա պահանջում է, որպեսզի պարզվեն իր որդուն սպանողները և ենթարկվեն ամենախիստ պատժի. «Արմենը կլինի, Պողոսը կլինի, թե սև շունը, ինչ այլանդակ ոճրագործ կլինի՝ ինձ չի հետաքրքրում։ Նրանք բոլորը պետք է պատժվեն։ Ես մինուճար տղա եմ կորցրել։ Նրանք բոլորը մի գրուպա են, հիմա թող իրար վրա չգցեն, հետո խմբագրեն ցուցմունքները։ Նրանք բոլորը պետք է պատժվեն ու արևի երես չտեսնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը:

«Հիմա, եթե էդ ասողը ասում է, թե Արմեն Բիլյանը չի կրակել, թող տղամարդկություն ունենա ու ասի, թե ով է եղել կրակողը։ Ինչի են հիմա խոսքները փոխում։ Բոլորն էլ մի սանրի կտավ են։ Բայց եթե ուզում են հանգիստ գլուխները դնեն բարձին, թող ասեն՝ ով սպանեց իմ տղային։ Իրենք շատ էլ լավ գիտեն, թե ով է եղել, ուղղակի իրար վրա են գցում։ Իսկ թե ով է կրակել՝ ինձ չի հետաքրքրում, բոլորն էլ մարդասպան դահիճ են։ Ինձ հետաքրքրում է, որ բոլորն էլ պատասխան տան։ Այս օդը ափսոս է, որ նրանք շնչում են: Արդեն 3-4 տարի է՝ ձգձգվում ա էս վիճակը, փաստաբաններ են փոխվում։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,- եզրափակեց տիկին Անահիտը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում