Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ Սվետլանա Օռլովայի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Կազանում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ հասունացել է իրավաբանական պարտավորություններին անցում կատարելու ժամանակը։
Եթե քաղաքական կամքի դրսևորում լինի, ապա հնարավոր կլինի անգամ խաղաղության պայմանագրի մշակմանն կատարելը։ Դա ի ցույց կդնի այն, որ Ռուսաստանի ջանքերն արդարացել են, և մենք ուղղակիորեն դուրս ենք եկել եզրափակիչ փուլ»։









































