Կառավարության այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում ԵՄ աջակցությամբ էներգախնայող համակարգերի ներդրման հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն պատկերավոր ներկայացնելու համար անեկդոտ պատմեց։
«Էներգախնայողության թեման հանրության համար առավել հասանելի դարձնելու համար մի շատ հայտնի անեկդոտ կա, որ երբ խոսք է գնում, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է․ «Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։ Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտը լրջացնելու մասին է: